Բարսելոնայի El Prat օդանավակայանի անվտանգության աշխատակիցները աղբի տոպրակներում թաքցրած 1 մլն 88 հազար եվրո են գտել։ Այդ գումարը իրենց անձնական ուղեբեռում տանում էին Չինաստանի երկու քաղաքացիներ, որոնք Շանհայ էին վերադառնում , հայտնում է իսպանական El Periodico պարբերականը։
Այդ գումարը ուղեւորները մաքսատանը չէին գրանցել։
Իրավապահները նրանց մոտ թողել էին հազարական եվրո, իսկ մնացածը վերցրել էին հետաքննության համար։