News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

1979 թվականից իշխող Անգոլայի նախագահ Ժոզե էդուարդ դուշ Սանտուշը չի մասնակցի 2017-ին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է Reuters-ը:

Անգոլայում իշխող  «Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում» կուսակցությունը փաստաթուղթ է հրապարակել, որում գործող նախագահի անունը չկա գալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների ցուցակում:

Նշենք, որ իշխող կուսակցությունը հավանություն է տվել գործող պաշտպանության նախարար  Ժոաու Լուրենկուի թեկնածությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ