News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

5-6 ամսում գնահատել կառավարության գործունեության արդյունքները դժվար է, եթե էական ձախողումներ չլինեն: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «168 ժամ» թերթի հարցին։

«ՀՀԿ համագումարում ես նախ եւ առաջ հայտարարեցի, որ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել եւ անցկացնել անբիծ ընտրություններ: Այո, ես նաեւ հայտարարեցի, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու դեպքում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «5-6 ամսում գնահատել կառավարության գործունեության արդյունքները դժվար է, եթե էական ձախողումներ չլինեն: Միեւնույն ժամանակ, համոզված եմ, որ Կարեն Կարապետյանի որդեգրած կառավարման մշակույթը, աշխատաոճն ու մոտեցումները խոստումնալից են»:

Ըստ նախագահի, Կարեն Կարապետյանի գործունեության այս կարճ ժամանակահատվածը ցույց տվեց, որ նա իսկապես գործի մարդ է: «Վարչապետն այսօր նոր շունչ ու թարմություն է հաղորդել կառավարության աշխատանքին՝ ցույց տալով, որ խնդիրները լուծելու միակ ճանապարհը ժամանակակից ճկուն եւ արդյունավետ կառավարումն է: Նա իր գործունեությամբ արդեն հասցրել է նաեւ դրական ակնկալիքներ ձեւավորել հասարակության մեջ, եւ վստահ եմ, որ կկարողանա իրականացնել կառավարության մտահղացումները»,- նշել է նա:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ