News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վենեսուելան շուտով շրջանառության մեջ կդնի 500 եւ 5 հազար արժեքով բոլիվարի նոր թղթադրամներ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Կառավարությունն այս միջոցառմանը դիմել է խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, որը մեկնարկել է նավթի համաշխարհային գների անկումից, «սեւ շուկայում» բոլիվարի ինֆլյացիայից հետո: Մինչ այս Վենեսուելայում ամենախոշոր թղթադրամը 100 բոլիվարն էր:

Մադուրոյի խոսքով՝ առաջիկայում Վենեսուելայի Կենտրոնական բանկը այս կապակցությամբ հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ:

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Կարակասի «սեւ շուկայում» դոլարի փոխարժեքը 51 տոկոսով արժեւորվել է. եթե նոյեմբերի 25-ին այն կազմում էր 2,9 հազար բոլիվար, ապա դեկտեմբերի 1-ին՝ արդեն 4,4 հազար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ