News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նորվեգական ոստիկանությունը գտել է Դախաու նացիստական համակենտրոնացման ճամբարի դարպասները, որոնք գողացվել էին 2014-ի նոյեմբերին։Դարպասները հայտնաբերել են Բերգեն քաղաքում, հայտնում է գործակալությունը։

Ոստիկանությունը անանուն հաղորդագրություն է ստացել դարպասների գտնվելու տեղի մասին։ Այդ դարպասների վրա գրությու կա «Աշխատանքն ազատ է դարձնում»։ Ոստիկանության աշխատակիցները առգրավել են դարպասները ու շուտով կփոխանցեն դրանք Գերմանիայի իշխանություններին։

Միաժամանակ, գողությունն իրականացնողի անձի մասին տեղեկություններ չկան։

Դախաու համակենտրոնացման ճամբարի դարպասները 1․95 մետր բարձրություն ու 0․5 մետր լայնություն ունեն։ Չնայած խոստացված 10 հազար եվրո պարգեւին, հանրահայտ դարպասն առայսօր չէր հաջողվում գտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ