News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինդոնեզական ոստիկանությունը գրեթե մեկ օր տեւած հարցաքննության ավարտից հետո ազատ է արձակել դեկտեմբերի 2-ի լույս գիշերը ձերբակալված տասը քաղաքական գործիչներից յոթին, այդ թվում նախկին նախագահի դստերը, հայտնում է Detik.com պորտալը։ Ազատ արձակման ճշգրիտ պայմանները դեռ  հայտնի չեն, մի շարք կալանավորվածներ շարունակում են մնալ կասկածյալի կարգավիճակում։

Պետական դավաճանության մեջ կասկածվողներից են Ռախմավատի Սուկարնոպուտրին՝ Ինդոնեզական պետության հիմնադիր Սուկարնոյի դուստրը, նաեւ նախկին նախագահի կրտսեր քույրը՝ Մեգավատի Սուկարնոպուտրին, պաշտոնանկ գեներալներ Ադիտյավարմանն ու Կիվլան Զեյնը, ականավոր քաղաքական գործիչներ Էկո Սուրյոն ու Շրի Բինտանգ Պամունկան, եւս երկու մարդ։ Կառավարությանը վիրավորելու, ազգային ու կրոնական նշաններով ատելություն սերմանելու մեղադրանք է առաջադրվել նաեւ ռոք աստղ Ահմադ Դանիին ու եւս երկուսի։

Տասը մեղադրյալներին էլ կասկածում են վերջին երեք շաբաթների ընթացքում դավադրություն կազմակերպելու մեջ։ Նրանք ծրագրում էին «գրավել խորհրդարանը ու սադրիչ գործողությունների դիմել»։

Ռախմավատիի փաստաբան Ալդվին Ռախարդինն էլ իր հերթին պնդում է, որ իր հաճախորդուհին ընդամենը մտադիր էր խորհրդարանին երկու հանրագիր փոխանցել։ Առաջինը  ինդոնեզական մուսուլմաններին աջակցող հանրագիր, որն իբրև պետք է վերաբերել Ղորանի մասին Ջակարտա օկրուգի նահանգապետ Բասուկի Չախայ Պուրնամիի սրբապիղծ արտահայտությունների մասին։ Իսկ երկրորդ հանրագիրը, որը մտադիր էր ներկայացնել Ռախմավատին, առաջարկում էր վերացնել սահմանադրության այն փոփոխությունները, որոնք ընդունվել են 1999-2002 թթ  ու վերադառնալ 1945-ի սահմանադրությանը։

Փաստաբանը հավելել է, որ իր հաճախորդուհու հարցաքննությունը ընդհատվել էր նրա առողջական վիճակի վատացման կապակցությամբ, փոխանցում է Detik.com-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ