News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է Politika.az լրատվական պորտալին։

contact.az-ի փոխանցմամբ, ըստ դատախազության մամուլի հաղորդագրության, նախազգուշացման պատճառն այն է, որ Politika.az պորտալը հրապարակել է  «իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ երկրի հասարակայնությունն իբրեւ դեմ է 2016-ի նոյեմբերի 28-ին Սակագնային խորհրդի ընդունած որոշմանը՝ գազի ու էլեկտրաէներգիայի գների կարգավորման մասին»։ Պորտալին մեղադրում են «Լրատվամիջոցների մասին» օրենքի պահանջները խախտելու ու երկրի սոցիալ տնտեսական բարեփոխումները վատաբանելու համար։

Դատախազության կարծիքով պորտալի հաղորդագրությունն այն մասին, որ Սակագնային խորհրդի որոշումը կհանգեցնի բնակչության տնտեսական վիճակի վատացման ու սննդամթերքի ու այլ ապրանքների, նաեւ ծառայությունների գների բարձրացման, ոչ այլ ինչ է, քան զանգվածային բողոքի ցույցեր հրահրելու միտում։

Վերոնշյալի կապակցությամբ լրատվական պորտալի ղեկավարին հրավիրել են դատախազություն ու պահանջել դադարեցնել իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը։ Կայքի ղեկավարին նախազգուշացրել են, որ օրենքով նախատեսված ավելի խիստ քայլեր կձեռնարկեն, եթե շարունակեն նման տեղեկություններ տարածել։

Politika.az -ն հստակ քաղաքական դիրքորոշում չունեցող ինտերնետային պարբերական է, որը հրապարակում է քննադատական նյութեր տարբեր մակարդակների չինովնիկների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ