News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սոչիի լեռնային շրջաններում ձյան ուժեղ տեղումների եւ թաց ձյան կուտակման սպառնալիքի պատճառով այսօր հայտարարվել է փոթորկի նախազգուշացման մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի մարզի վարչությունից:

Սոչիի իշխանությունները նաեւ նախազգուշացրել են ճանապարհներին հնարավոր մերկասառույցի մասին: Սպասվում է գետերի ջրի մակարդակի կտրուկ բարձրացում՝ հասնելով անբարենպաստ նիշի: Դրանից զատ, լեռնային շրջաններում՝ ծովի մակարդակից 1,5 հազար մետրից ավելի բարձրությամբ հնարավոր է ձնահյուսքի վտանգ:

Նշվում է, որ հանգստավայրում անձրեւոտ եղանակը կպահպանվի մինչեւ կիրակի: Փոթորկի նախազգուշացում է գործում նաեւ ուժեղ քամու պատճառով՝ վայրկյանում մինչեւ 30 մետր

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ