News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը , որը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ, հավանություն է տվել երկրում թմրանյութերի վաճառքի դեմ նրա ծավալած պայքարին, հայտնել է Դուտերտեի մամուլի ծառայությունը։

Համաշխարհային համայնքը բազմիցս քննադատել է Ֆիլիպիններում թմրադեղերի առեւտրի դեմ իրականացվող պայքարի մեթոդները։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները Ֆիլիպինների իշխանություններին կոչ են արել հրաժարվել կասկածյալներին մահապատժի ենթարկելուց՝ առանց նրանց նկատմամբ լիարժեք դատական քննություն իրականացնելու։

Ֆիլիպինների իշխանությունների տվյալներով դեկտեմբերի 2-ին ԱՄՆ ընտրված նախագահն ու Ֆիլիպինների նախագահը «շատ աշխույժ ու հետաքրքիր» հեռախոսազրույց են ունեցել, Թրամփը Դուտերտեին նույնիսկ հրավիրել է 2017-ին Սպիտակ տուն այցելել։

«Եւ նա ինձ հաջողություն է մաղթել իմ ձեռնարկած գործում»,- վստահեցրել է Դուտերտեն։ Նրա խոսքով Թրամփն ասել է, որ Ֆիլիպիններում «ճիշտ ձեւով» են պայքարում թմրադեղերի առեւտրի դեմ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ