News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդի ոստիկանությունը կալանավորել է այն պակիստանցուն, ում կասկածում են Պակիստանի Կարաչի քաղաքում ձեռնարկությունը հրկիզելու մեջ, ինչի հետեւանքով զոհվել էր 255 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Կարի արտադրամասում հրդեհը բռնկվել էր 2012-ին։ Հրկիզման մեջ կասկածվում էր 46-ամյա Աբդուլ Ռեխմանը, որին որոնում էին Թաիլանդի հատուկ ծառայությունները ու Ինտերպոլը։ Դեկտեմբերի 2-ին նրան ձերբակալել են Բանգկոկի հյուրանոցներից մեկում։

«Ինտերպոլը կասկածյալին գտել է Պակիստանի իշխանությունների կողմից կալանավորման մասին հարցում ստանալուց հետո։ Նրան կարտահանձնեն, հենց Պակիստանի մարմինները պատրաստ լինեն»,- ասել է ոստիկանության գեներալ մայոր Ալիչարտ Սուրիբունան, որը ղեկավարում է Ինտերպոլի թաիլանդական բաժանմունքը։

Նրա խոսքով ձերբակալված Ռեխմանը գործել է հանցախմբի կազմում, որը հրկիզել է արտադրամասը, քանի որ դրա սեփականատերերը հրաժարվել էին 200 հազար դոլար վճարել։

Կարի արտադրամասում հրդեհի հետեւանքով այդքան շատ մարդ էր զոհվել, քանի որ շենքում չեն եղել հրդեհային ելքեր, ավտանգության աշխատակիցներն էլ նման արտակարգ իրավիճակներին արձագանքելու հարցում լավ պատրաստված չեն եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ