Դեկտեմբերի 4-ին նշվում է Նոր տարվան նվիրված խորհրդանշանական մի տոն՝ Ձմեռ պապին նամակ գրելու ու նվերների պատվերի օրը: Դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերը սկսում են Ձմեռ Պապին նամակ գրելու ծառայություններ մատուցել. բացում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաները եւ նրանց ծնողները կարող են նամակներ ուղարկել հրաշագործին:
Տոնի օրը շատ տրամաբանական է. այն պետք է լինի Նոր տարվա նախաշեմին եւ միաժամանակ այնպիսի ժամանակահատվածում, որ նամակները կարողանան տեղ հասնել, հայտնում է Calend-ը: