News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 28.11-02.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 13մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում եւ հաշվարկվել 1.3մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 550 հազար դրամով եւ հաշվարկվել է 1.3մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հատված 9 ծառերի եւ 3.3խմ թափուկ վառելափայտի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 224.4 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում եւ հաշվարկվել է 108 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 12 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել է 126.75 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթը ընթացքի մեջ է:

Սյունիքի տարածքային բաժինը Ոստիկանության Կապանի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է 0.7 խմ կտրտված փայտանյութ:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հատված 9 ծառերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 801.24 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է  81 հատ /73կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որսված 2 այծյամ, որից՝

Սյունիքի տարածքային բաժինը Ոստիկանության Կապանի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է որսագողության դեպք՝ որսված 2 այծյամ, մորթազերծված եւ կտրտված վիճակում, ընդհանուր 15.8կգ քաշով: Նյութերը գտնվում են հետաքննության մարմնում:

Երեւանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 61 հատ (61 կգ) «սիգ» թարմ ձուկ, ինչը հանձնվել է Գիշերօթիկ դպրոցներին:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 20 հատ /12կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Վայոց ձորի տարածքային բաժինը Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսության 1 դեպք, հաշվարկվել է 10 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է քրեական գործ:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից որսագողության դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար  դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 8 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Ջրերի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130 հազար դրամով. որից՝

Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Վարչարարության եւ փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 11 վարչական տուգանքի որոշում 850 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ վնասի փոխհատուցման 7 որոշում՝ 424  հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.4մլն.դրամ:

Տպել
Ամենաշատ