News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի երեք ընդդիմադիր կուսակցությունները երկրի խորհրդարան են ներկայացրել նախագահ Պակ Կըն Հեի իմփիչմենթի մասին առաջարկություն, քվեարկությունը ծրագրված է դեկտեմբերի 9-ին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

Առաջարկն արդեն աջակցել են ընդդիմադիր կուսակցություններն ու անկախ օրենսդիրները, բացառությամբ խոսնակի, այն պաշտոնապես քննարկման կընդունվի դեկտեմբերի 6-ին, խորհրդարանի նիստի ժամանակ։

«Սենուրի» իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ, որոնք դեմ են արտահայտվում գործող նախագահին, հայտնել են, որ ստեղծված իրավիճակից լավագույն ելքը կլինի նախագահի հրաժարականը մինչեւ 2017-ի ապրիլի վերջ ու հունիսին արտահերթ ընտրությունների անցկացումը։

Պակ Կըն Հեի աշխատակազմը կոչ է անում կողմերին համաձայնության գալ ՝ նախագահի հրաժարականի ժամկետի ու մանրամասների մասին։ Իսկ ընդդիմությունն էլ իր հերթին պնդում է իմփիչմենթի տարբերակը։

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը բորբոքվել է այն բանից հետո, երբ Պակ Կըն Հեն հրապարակավ ներողություն է խնդրել այն բանի համար, որ նախագահական ելույթների տասնյակ տեքստեր մինչեւ հրապարակավ ընթերցվելը «արտահոսել են» իր ընկերուհի Ցոյ Սուն Սիլի մոտ։

Բացի դրանից Ցոյը ամենայն հավանականությամբ քաղաքական ճնշումների միջոցով ստիպել էր հարավկորեական կորպորացիաներին գումար փոխանցել իրեն պատկանող երկու ոչ կոմերցիոն հիմնադրամներին։

Ցոյ Սուն Սուլին եւ եւս 2 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել կաշառակերության, դրամաշորթության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ