News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավստրալացի գիտնականները նախազգուշացնում են, որ Ավստրալիային անսովոր շոգ եղանակ է սպառնում։ Մասնագետների կարծիքով իշխանությունները պետք է վերանայեն ցիկլոնային տիպի վարկանիշային համակարգը, որպեսզի հնարավորինս արդյունավետ նախապատրաստվեն շոգին, հայտնում է Svopi.ru–ն։

«Երբ դուք նախազգուշացում եք ստանում առաջ շարժվող տրոպիկական ցիկլոնի կամ անտառային հրդեհի մասին, դա, իհարկե, սարսափելի է։ Իսկ աննորմալ շոգի մասին նախազգուշացման մեջ ոչ մի վտանգավոր բան չեք տեսնում։ Այդ պատճառով միայն ջերմային ալիքի  մասին հստակ պատկերացնում ունենալով՝ դուք կարող եք գնահատել ռիսկը։ Եվ մենք պատրաստ ենք մարդկանց սովորեցնել հասկանալ վտանգը»,– ասել է հետազոտության հեղինակ Լորիդան Թոմասը։

Նա նշել է, որ պատմական գրառումները հստակ կապ են նշում մահացության դեպքերի աճի եւ տաք ժամանակաշրջանների միջեւ։ Շոգը կարելի է բաժանել 3 դասակարգի՝ ցածր ինտենսիվության, ծանր եւ էքստրեմալ, ինչն էլ կարող է օգնել մարդկանց հասկանալ վտանգը։

Ընդ որում, մարդկանցից շատերը վստահ են, որ շոգին կարելի է ընտելանալ, սակայն դա այդպես չէ։ Ցածր ինտենսիվության ջերմային ալիքները ավելի շատ են ազդում երիտասարդ սերնդի վրա, իսկ ահա ծանր ջերմային ալիքներն ավելի շատ արտահայտվում են ավագ սերնդի առողջական վիճակի վրա։ Իսկ էքստրեմալ ալիքներն ազդում են բոլորի վրա։ Նման ալիքները վրա են հասնում մոտավորապես ամեն 50 տարին մեկ, սակայն գիտնականները նշում են, որ վերջին ժամանակներս այդ ժամանակաշրջանը սկսվել է կրճատվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ