News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության զեկույցի համաձայն՝ Եվրոպայում վերջին տարիներին օդն ավելի մաքուր է դարձել, սակայն շարունակում է վտանգ ներկայացնել մարդկանց առողջության համար, հայտնում է Informing-ը:

Հետազոտողները պարզել են, որ վայրերի 75 տոկոսում նվազել է օդում կարծր մասնիկների խտությունը, սակայն քաղաքների բնակչության 85 տոկոսը նախկինի պես շնչում է առողջության համար վտանգավոր կարծ մասնիկներ:

Գիտնականները նշել են, որ 2013 թվականին Եվրոպայի 41 երկրներում 467 հազար մարդու մահվան պատճառ է դարձել հենց աղտոտված օդը: Ընդ որում, առավել վտանգավոր նյութերը, որոնց թվում՝ ազոտի երկօքսիդը, գետներեսի օզոնը, հանդիպում են խոշոր քաղաքների օդում:

Այդ նյութերի մեծ քանակությունը 71 հազար մահացության դեպքերից 17 հազարի պատճառ է դառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ