News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում գազալցակայանների գործունեության ոլորտում առաջնահերթ խնդիրը   անվտանգության հարցը լուծելն է։ Այս մասին դեկտեմբերի 3-ին ասել է գազալցակայանների համար սարքավորումներ արտադրող GG Solutions ընկերության տնօրեն Հմայակ Աբաջյանը, ելույթ ունենալով «Ստուգումներ բենզա եւ գազալցակայաններում․ ստուգումների արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով մենք այս ոլորտում շատ թերություններ ունենք։ «Ոչ մի այլ երկրում, որտեղ գազ է գործածվում, այդքան թերություններ չկան։ Դա բնական է, այլ կերպ լինել չէր կարող։ Անվտանգության տեսակետից ամենակարեւոր հարցը գազի ճնշումն է»,- նշել է Հմայակ Աբաջյանը։ Այս խնդրի լուծման միակ ուղին, շեշտեց նա, ժամանակակից սարքավորումներն են, որոնց օգնությամբ հնարավոր կլինի սահմանափակել այն գազի ճնշումը, որով լիցքավորվում են մեքենաները։ «Անհրաժեշտ է ճնշման սահմանափակիչներ տեղադրել հենց գազալցակայանում։ Ծախսերը կկազմեն մոտ 30 մլն դոլար»,- հավելեց Հմայակ Աբաջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ