News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել էլեկտրական տրանսպորտին։ Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, «Հանուն մարդկության կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը՝ ելույթ ունենալով «Ստուգումներ բենզա եւ գազալցակայաններում․ ստուգումների արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, հիմա ակտուալ է մետրոն։ «Մենք հրաժարվեցինք տրամվայից, այն ժամանակ, երբ Փարիզը վերադարձրեց տրամվայը։ Մեզ համար շատ ակտուալ է էլեկտրական տրանսպորտը։

Մենք նաեւ քաղաքաշինական խնդիր ունենք՝ Երեւանի կենտրոնն, օրինակ, չափազանց ծանրաբեռնված է»,- իր մտահոգությունն է հայտնել Կարինե Դանիելյանը։ Ու եթե մենք ունենք այդ խնդիրը լուծելու հնարավորություն, հավելեց նա, ուրեմն պետք է անենք դա։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ