News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուներն ու տարածքային խորհուրդների ակտիվների ներկայացուցիչները։

ԲՀԿ մամուլի քարտուղար Վանիկ Էլիզբարյանի փոխանցմամբ, քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպչական հարցերը։ Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ խմբակցության եւ ԲՀԿ Երեւանի ավագանու անդամները հանրապետության մարզերում եւ Երեւանի համայնքներում կկազմակերպեն հանրային հանդիպում-քննարկումներ՝ երկրում առկա խնդիրների շուրջ հանրության տեսակետը լսելու եւ ԲՀԿ նախընտրական ծրագիրը ժողովրդի հետ քննարկումների արդյունքում ամբողջացնելու համար։

ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հնարավոր դաշինքների հարցը։

Քննարկվել են նաեւ ռեյտինգային ընտրակարգով կուսակցական առաջադրումները։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկվել են կուսակցական-կազմակերպչական մի շարք հարցեր եւս։

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահ Վարդան Վարդանյանը, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաեւ կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներ հանդես են եկել կուսակցության քաղխորհրդի եւ տարածքային կառույցների կատարած աշխատանքի հաշվետվությամբ եւ առաջարկներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ