Սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Վանաձորի 20–ամյա բնակիչ Մելսիկ Ալեքսանյանը։
Ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Երեւանյան խճուղու 88 հասցեում գտնվող ավտոմեքենաների սպասարկման կետի մոտ մահացած, անձը չպարզված երիտասարդ է հայտնաբերվել: Մահացածը Վանաձորի 21–ամյա բնակիչ Հարություն Աղաջանյանն է եղել, որը սպանվել է դանակի բազմակի հարվածներից։
«Իրար չենք հասկացել, որից հետո դանակահարել եմ»,–ասել է Մելսիկ Ալեքսանյանը։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում