News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում դաժանաբար ծեծել են Nigar կլինիկայի համահիմնադիր Շահբազ Շահբազովին, որը համարձակվել էր հայտնել ապօրինի զավթման մասին

haqqin.az-ի փոխանցմամբ երկու տասնյակ ամրակազմ երիտասարդներ ներխուժել էին Ադրբեջանի բժշկական համալսարանի մանկաբարձության ու գինեկոլոգիայի կաֆեդրայի պրոֆեսոր, Nigar կլինիկայի համահիմնադիր Շահբազ Շահբազովի բնակարան ո ւ դաժանաբար ծեծել նրան։ Հարձակվողները փակել են բնակարանի դուռը ու փախուստի  դիմել, ծեծված պրոֆեսորին թողնելով տանը։ Պրոֆեսորը պատմել է, որ ինքը պատահարի մասին հայտնել է ՆԳՆ «102»  թեժ գիծ, բայց առայժմ ոչ մի արձագանք չի եղել։ Շահբազի կինը գնացել է ոստիկանության մոտակա բաժանմունք, հաղորդում տալու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանցագործները փորձել են  զավթել Nigar կլինիկան։ Նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան 40-50 ամրակազմ երիտասարդներ ներխուժել էին բուժհաստատություն, բոլոր հիվանդներին փողով վռնդել, կոտրել դռները, մտել տնօրենի ու հաշվապահի սենյակներ, վեցրել ամբողջ գումարը, նաեւ փաստաթղթերը, կնիքները, համակարգիչները։ Բժիշկներին ու բուժքույրերին էլ հայտնել են, որ այդ օբյեկտն այսուհետ Իլհամ Մամեդովին է պատկանում։ Շահբազովը բացատրել է, որ Իլհամ Մամեդովը իր գործընկերն է մի քանի ձեռնարկություններում, բայց կլինիկան Մամեդովի հետ ոչ մի կապ չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ամենաշատ