News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ Գլխավոր դատախազը դիմել է սահմանադրական դատարան՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների եւ ազատությունների վերանայման համար։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Նկատի ունենալով անձանց խախտված իրավունքների վերականգման եւ ՀՀ Սահմանադրության անմիջական գործողության ապահովման կառուցակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաբանական բնույթն ու ինքնուրույն դատավարական արժեքը, ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի եւ 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթների՝ համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով դրանք վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի (վճռաբեկ դատարանի որոշումն էական նշանակություն կարող է ունենալ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար) առկայությունը փաստարկելիս հնարավորություն չեն տալիս վկայակոչել եւ այդ կապակցությամբ դիրքորոշումը հիմնավորել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասից բացի, նաեւ նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումներով, ինչպես նաեւ 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթի համապատասխանությունն այնքանով, որքանով այն սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշումները չի համարում դատական ակտը վերանայելու եւ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու հիմք հանդիսացող նոր հանգամանք:

Դիմումում փաստարկվել է, որ նշված դրույթներով սահմանված իրավակարգավորումը չի բխում ՀՀ Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակից, անհամաչափորեն սահմանափակում է սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության (hոդված 61), դատարանի մատչելիության (hոդված 63), դատական ակտի վերանայման` (hոդված 69) իրավունքները, չարդարացված խոչընդոտներ առաջացնում անօրինական եւ անհիմն դատական ակտերը բողոքարկելու՝ ՀՀ դատախազության լիազորության իրականացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ