News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս, Երեւան քաղաքի բնակիչ Լ. Մ. Հ-ը /ծնված 10.08.1969թ., 01.12.2016թ-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում եւ բացատրություն է տվել այն մասին, որ 2016թ-ի փետրվար ամսին քաղաքացի Ն. Է. Ե. /ծնված 04.04.1974թ. հասցե. ք.Երեւան միջնորդությամբ եւ երաշխավորությամբ 7000 /յոթ հազար/ ԱՄՆ դոլարայնուհետեւ հետագայում եւս 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումար է տվել ոմն Ե. Մ., որդուն՝ Տ. Լ. Հ. 2016թ-ի ամառային զորակոչին տարեկետում տրամադրելունպատակով:

Սակայն Տ. Լ. Հ. 2016թ-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ. վերը նշվածը չի կատարել, Լ.Մ.Հ. գումար չի վերադարձրել:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնից հայտնում են, թե փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների եւ զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում:

Վստահեցնում ենք, որ ռազմական ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նմանատիպ գործողությունները կկասեցվեն, իսկ կատարող անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Ամենաշատ