News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի գերագույն դատարանը հաստատել է մահապատիժը, որին մինչ այդ դատապարտվել էր հանրահայտ գործարար Բաբաք Զանջանին, որը մինչեւ վերջերս համարվում էր երկրի ամենահարուստ մարդը։ Այս մասին ISNA գործակալությանը հայտնել է դատարանի նախագահի տեղակալ Գոլյամ Ռեզա Անսարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով նավթային գործարքների իրականացման ժամանակ խաբեությունների գործով  մահապատժի դատապարտված մյուս երկու մեղադրյալների գործը կրկնակի քննության է ուղարկվել։

Sorinet Group կորպորացիայի սեփականատեր Բաբաք Զանջանիի կարողությունը գնահատվում էր 15 մլրդ դոլար։ 2013-ի վերջին միլիարդատիրոջը կալանավորել էին, իսկ 2016-ի մարտին դատարանը նրան մահապատժի էր դատապարտել։

Գործարարին մեղադրում են խաբեությունների մեջ, որոնց հետեւանքով պետությունը մոտ 3 մլրդ դոլարի չափով վնաս է  կրել։ Քննության տվյալներով Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների ժամանակաշրջանում Զանջանին, որը կատարում էր Իրանի Նավթի նախարարության թրեյդերի դերը, յուրացրել է խոշոր գումարներ, որոնք պետք է փոխանցվեին Իրանի ազգային նավթային ընկերության հաշվեհամարներին։

2012-ին ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները Զանջանիին ընդգրկել էին «սեւ ցուցակում», որտեղ այն գործարարներն էին, որոնք շրջանցում էին իրանական նավթի առեւտուրը ու իրանական բանկային ոլորտը սահմանափակող պատժամիջոցները։   

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ