News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 Թեհրանի դեմ պատժամիջոցների երկարացումը կխաթարի ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը միջազգային ասպարեզում, հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը այցով Հնդկաստանում է գտնվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պատժամիջոցների երկարացումը ոչ մի կերպ չի անդրադառնա Իրանի տնտեսությունում երրորդ երկրների ներդրումների վրա, սակայն համաշխարհային համայնքին ցույց կտա, որ ԱՄՆ-ն գործում է իր իսկ ստանձնած պարտավորությունների դեմ։ Դա կխաթարի ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը միջազգային ասպարեզում»,- ասել է նախարարը։

Օրերս ԱՄՆ Կոնգրեսի Սենատը գրեթե միաձայն հաստատեց Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը Իրանի դեմ պատժամիջոցները եւս 10 տարով երկարացնելու մասին։ Դա թույլ կտա երկրի նախագահին պատժամիջոցներ սահմանել բոլոր նրաց դեմ, ովքեր ըստ Վաշինգթոնի առնչություն ունեն Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակմանը, ահաբեկչությանն աջակցելուն, նաեւ մարդու իրավունքների խախտումներին։

Օրինագիծը չի վերաբերում այն պատժամիջոցներին, որոնք չեղարկվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ի հուլիսին կնքված համաձայնագրով։ Ընդ որում Իրանի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ պատժամիջոցների երկարացումը գործարքի խախտում է համարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ