News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի մայրաքաղաքում առնվազն 900 հազար մարդ է դուրս եկել փողոցներ՝ նախագահ Պակ Կըն Հեի հրաժարականի պահանջով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ակցիայի մասնակիցները մտադիր են ուժեղացնել նախագահի վրա ճնշումները, որպեսզի նա ինքնակամ հրաժարական տա։

Սա նախագահի հրաժարականի պահանջով  արդեն վեցերորդ զանգվածային հանրահավաքն է կոռուպցիոն սկանդալից հետո։

Մեկ այլ հանրահավաք էլ անցել է խորհրդարանի շենքի մոտ։ Մոտ 20 հազար մարդ «Սենուրի» իշխող կուսակցությունից պահանջում էր աջակցել Պակ Կըն Հեի իմփիչմենթի մասին ընդդիմության ներկայացրած բանաձեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ