News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ շուտով երկրում շրջանառության մեջ կդրեվեն 500 եւ 5 հազար բոլիվար անվանական արժեքով թղթադրամներ, հայտնում է Reuters–ը։

Մադուրոյի խոսքով, տնտեսական ճգնաժամի ու դրանով պայմանավորված գնաճի պատճառով Վենեսուելան մտադիր է շուտով լուծել ավելի մեծ անվանական արժեքով թղթադրամների թողարկման հարցը։ Հիմա երկրի ամենախոշոր անվանական արժեքով թղթադրամը «սեւ շուկայում» ընդամենը 0․02 դոլար արժե, իսկ 5 հազար բոլիվարով հնարավոր կլինի գնել 1 դոլար։

Վենեսուելայի նախագահը հայտնել է, որ շատ շուտով շրջանառության մեջ կդրվեն 500 եւ 5 հազար բոլիվար անվանական արժեքով միլիոնավոր թղթադրամներ։ Նա հավելել է, որ այդ մասին առաջիկա օրերին ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակի երկրի Կենտրոնական բանկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ