News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Օրեգոնի նահանգում անհետացել է Վելվետ անունով 27-ամյա կատուն, որն անցյալ տարի պաշտոնապես ճանաչվել էր աշխարհի ամենածեր կատու, հայտնում է Lenta–ն։

Վելվետը մոտ 2 ամիս առաջ փախել է տանից, սակայն այդ մասին  հայտնի է դարձել միայն օրերս։ Կատվի տիրուհի Էշլի Օքուրան տխուր նորությունը հայտնել է Ինստագրամում։

Կնոջ խոսքով՝ Վելվետը հոկտեմբերի 9-ին դուրս է վազել տան կիսաբաց դռնից եւ այլեւս չի  վերադարձել։

«Ես սարսափելի կարոտում եմ ու հույս ունեմ, որ նա կվերադառնա։ Սակայն տրամաբանությունս հուշում է, որ Վելվետն այլեւս տուն չի դառնա»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ անցյալ տարի կատվին գրանցել էին Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ապրող ամենածեր կատու։ Վելվետը Էշլի տանն էր հայտնվել 1989 թվականին, երբ 7 տարեկան էր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ