Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Չիֆեն քաղաքում հաջողվել է հանքահորից չորս մարդու փրկել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ—ը։
Վերջին տվյալներով, գազի պայթյունի հետեւանքով զոհվել են 17 հանքափորեր, եւս տասն էլ մնացել են հանքահորում։
Պայթյունը տեղի էր ունեցել Պեկինի ժամանակով մոտ 12։00-ին, այս գործով հետաքննություն է սկսվել։