Դեկտեմբերի 2-ի երեկոյան Ստոկհոլմի ներգաղթյալների միկրոթաղամասում հրաձգություն էր սկսվել, ինչի հետեւանքով զոհվել է երկուս ու վիրավորվել եւս մեկ մարդ, ոստիկանությունը կրակողների մասին ոչ մի տվյալ չունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ձերբակալվածներ կամ կասկածյալներ ներկա դրությամբ չկան»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Զոհերի մասին նույնպես լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդում։ Ոստիկանությունն ուժեղացրել է այդ միկրոթաղամասի հսկողությունը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դիմակավոր չարագործները մտել էին սրճարան ու սպանել 20-ամյա եղբայրների։ Մեկն էլ վիրավորվել էր։