News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ապագա չենք ունենա: Այդ մասին ասել է Հայաստանի վարրչապետ Կարեն Կարապետյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը:

Վարչապետը նշել է, թե կառավարությունում այս պահին ամփոփում են բոլոր ծրագրերը, եւ ձեւավորելու են նոր երկարաժամկետ ռազմավարություն: «Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար մրցունակ դաշտ ստեղծելը: Այս պահին միայն դա բավարա՞ր է, որ մեր տնտեսություն ուժեղանա: Ոչ այնքան: Մենք պատրաստ ենք մեր վրա վերցնել որոշակի խթանողի դերակատարում, որ բիզնեսն աշխուժանա, ոգեւորվի եւ հավատա»,- ասել է Կարապետյանը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նա հիշեցրել է, որ հարկային օրենսգիրքը ընդունել են վերջերս: «Շատ լավ հասկանում ենք, որ դա ոչ բոլորի կողմից է ընդունելի: Եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ապագա չենք ունենա»,- ասել է նա:

«Մեր առջեւ դրված առաջնային խնդիրն այն է, որ կարողանանք հասրաակության հետ հետադարձ կապ ստեղծենք: Եթե բիզնեսը չարձագանքի, հասարակությունը չարձագանքի, իրավիճակը  փրկելը անհնար է»,- նկատել է Կարապետյանը:

Ըստ վարչապետի, կոռուցիան վերացնելու համար թիվ մեկ պայմանը միջավայրի փոփոխությունն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ