News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանն օրենք է ընդունել լայն սպառման ամերիկյան ապրանքների ներմուծման արգելքի մասին, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Իրանի հեռուստաընկերությանը։

«Որպես ԱՄՆ Սենատի կողմից Դ՛Ամատոյի օրենքի գործողության ժամկետի երկարաձգմանը պատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանն ընդունել է լայն սպառման ամերիկյան ապրանքների ներմուծման արգելքի մասին օրենքը»,– ասված է հաղորդագրության մեջ։ Դրանում նշվում է, որ պատգամավորները միաձայն պաշտպանել են օրինագիծը՝ հաշվի առնելով Իրանի նկատմամբ թշնամանքն ու ԱՄՆ Կոնգրեսի կողմից միջուկային ծրագրի բազմակողմանի համաձայնագրի խախտումը։

Պատգամավոր Բեհրուզ Նեմաթին հեռուստատեսությամբ հայտնել է, որ կհետեւեն նաեւ այլ պատասխան քայլեր։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Սենատը պաշտպանել էր Ներկայացուցիչների պալատի ընդունած փաստաթուղթը Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ