News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի Աբդալլահի համալսարանի մասնագետները կարողացել են ոսկու հիմքի վրա բացարձակ սեւ մարմին են ստեղծել, գրում է Nature Nanotechnology-ն:

Գիտնականների խոսքով՝ իրենց ստեղծած նյութը կլանում է լույսի 98.43 տոկոսը: Ցանկացած նյութ, որը կպատվի դրանով, բացարձակ սեւ կդառնա:

Աշխատելով սեւ նյութի հետ՝ գիտնականներն օգտագործել են բնության «գյուտը»: Cyphochilus կոչվող բզեզը սպիտակաթույր զրահ ունի, որի պատճառով այն մեր մոլորակի ամենասպիտակ էակն է համարվում:

Սեւ նյութը կազմված է նանոմասնիկներից: Ամեն նանոմասնիկ բաղկացած է ոսկուց եւ ունի բարդ ձեւ: Բոլոր մասնիկները ամրացված են կաղապարին, սակայն դասավորված են կամայական հերթականությամբ: Դա մասնիկներին թույլ է տալիս կատարել ռադիոհաղորդափողի դեր: Դրա շնորհիվ նյութն արդյունավետ կլանում է ֆոտոնները:

Մասնագետների խոսքով՝ լույսը 98.43 տոկոսով կլանելու մակարդակին հասնելու համար այդ նյութն  առարկաներին են քսում 10.2 միկրոմետր հաստությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ