News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փորձելու ենք կյանքը լավացնել Հայաստանում, որ արտագաղթ չլինի: Այդ մասին ասել է Հայաստանի վարրչապետ Կարեն Կարապետյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը:

Դիտարկմանը, թե Հայաստանից արտագաղթը գնալով ավելանում է, ինչ քայլեր է անելու կառավարությունը, վարչապետը պատասխանել է. «Փորձելու ենք կյանքը լավացնել Հայաստանում, որ արտագաղթ չլինի, որպեսզի արտագաղթելու ցանկությունը չլինի»:

Քննարկման մասնակիցներից մեկը նշեց, որ Հայաստանում բարձր է գործազրկության մակարդակը, միաժամանակ կառավարությունը կրճատում է գերատեսչությունների աշխատակազմերը, Կարապետյանը պատասխանել է, թե գործազրկության մակարդակը նվազեցնելու համար հարկավոր է շահագրգռել բիզնեսին, որպեսզի աշխատատեղ չստեղծվի: Խոսելով պետական ապարատի կրճատման մասին՝ Կարապետյանը նկատել է, որ պարբերաբար բողոքներ են հնչում պետական ապարատի ոչ արդյունավետ աշխատանքի համար: «Եթե ուռճացվածությունը արդյունավետ չի, ինչպե՞ս պահեմ: Ես վստահ եմ, որ մենք ճիշտ ենք անում»,- ասել է նա:

Վարչապետը նաեւ անդրադարձել է ամանորի նախաշեմին գների աճին, նկատել, թե գների վերահսկողութան մեխանիզմները էֆեկտիվ չեն: «Որպեսզի գները չաճեն, պետք է մրցակցությունը աճի: Գների վերահսկման ֆուկցիա ես մեր գործառույթների մեջ չեմ տեսնում»,- ասել է Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ