News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչական գործողություն է կանխել։ Հատուկ գործողության  ընթացքում ոչնչացվել է մեկ մահապարտ ահաբեկիչ։ Այս մասին հայտնում է haqqin.az –ը, վկայակոչելով Ադրբեջանի ՊԱԾ հասարականության հետ կապերի բաժինը։

Ըստ աղբյուրի՝ ՊԱԾ-ի իրականացրած օպերատիվ քննչական միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Ադրբեջանի քաղաքացի  1978 թ․ ծնված Ջամի Էմին Ազիզագա օղլուն, որին վնասազերծել էին 2007-ին ու դատապարտել Նաիֆ ալ Բադավիի ղեկավարությամբ ահաբեկչական խմբավորմանը մասնակցության համար , ազատ արձակվելուց հետո անդամակցել է մի ապօրինի ահաբեկչական խմբավորման, որը ռազմական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի սահմաններից դուրս, եւ ծրագրում էր ահաբեկչական գործողություն իրականացնել Ադրբեջանի տարածքում՝ հրազենի ու պայթուցիկ նյութերի կիրառումով։

Այդ կապակցությամբ դեկտեմբերի 3-ին «Բինա» առեւտրի կենտրոնի մոտ իրականացվել է հատուկ գործողություն՝ Էմին Ջամիին ձերբակալելու նպատակով։ Հանցագործը դիմադրություն է ցուցաբերել ու փորձել պայթեցնել իր «մահապարտի գոտին»։ Հատուկ նշանակության ջոկատը որպես պատասխան գործողություն տեղում ոչնչացրել է ահաբեկչին։ Քննչական օպերատիվ միջոցառումները շարունակվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ