News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարության քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ ճապոնական կողմը կուզեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ակիտա ինու ցեղատեսակի եւս մեկ շուն նվիրել, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նվերը կարող է մատուցվել Պուտինի պաշտոնական այցի ժամանակ, որը պլանավորված է դեկտեմբերի 15-16–ին։

«Մենք այդ հնարավորությունը քննարկում ենք Մոսկվայի հետ, սակայն դեռեւս դրական պատասխան չենք ստացել»,– ասել է Սուգան։

Պրեֆեկտուրայի ղեկավար Ակիտա Նորիխիսա Սատակեն 2012–ին Պուտինին ակիտա ինու ցեղատեսակի քոթոթ էր նվիրել, որը հայտնի է «Հատիկո» ֆիլմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ