News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Լերիդա նահանգում մոտ ժամանակներս կբացվի Food Ink  անունը կրող անսովոր ռեստորան, որտեղ բոլոր ուտեստները կտպեն 3D տպիչով։ Բարձր տեխնոլոգիաներով աշխատող մեքենաները թույլ կտան ստեղծել ցանկացած խոհանոցային ուտեստ՝ անկախ դրանց պատրաստման բարդությունից։ Ճաշացանկը կազմելիս բոլոր ուտեստներն ի սկզբանե մոդելավորվել են համակարգչի վրա, որպեսզի հնարավոր լինի դրանք եռաչափ տպագրության միջոցով կյանքի կոչել։ Ռեստորանում ընթրիքի միջին գինը մոտ 180 եվրո կլինի մեկ մարդու համար։

Նշենք, որ ամռանը նման ռեստորան էր բացվել նաեւ Լոնդոնում, եւ հիմա նախագծի հեղինակները մտադիր են մասնաճյուղեր բացել ամբողջ աշխարհում, հայտնում է Kedem–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ