News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գլենդելի 24-ամյա բնակիչ Տիգրան Զմրուխտյանին մեղադրանք է առաջադրվել անցյալ ամիս Բուրբանքի զենքի խանութում տեղի ունեցած կողուպուտի առնչությամբ:Նա մասնավորապես մեղադրվում է նոյեմբերի 22-ի առավոտյան AEGIS Trading Enterprises-ը կողոպտելու մեջ: Համաձայն ոստիկանության տրամադրած տեղեկատվության՝ խանութից գողացվել է յոթ հրացան:

Los Angeles Times-ի փոխանցմամբ, ոստիկանության կողմից վերականգնված անվտանգության տեսախցիկները ֆիքսել են խանութի մոտից հեռացող Mercedes C սեւ ավտոմեքենան:  Նույն ավտոմեքենան ավելի ուշ նկատել են Հոլիվուդում մեկ այլ կողպուտի փորձի ժամանակ: Այդ հանցագործության կադրերի միջոցով Բուրբանքի ոստիկանությունը վերջնականապես որոշում է կայացրել ներգրավել Զմրուխտյանին որպես կասկածյալ վերոնշյալ երկու քրեական գործերի շրջանակում:

Ոստիկանությունը այնուհետեւ հսկողություն է սահմանել Զմրուխտյանի՝ Գլենդելում գտնվող բնակավայրում, որտեղ նրանք ֆիքսել են կադրերում հայտնված ավտոմեքենան: Համաձայն ոստիկանության՝ Զմրուխտյանը փորձել է ոտքով փախուստի դիմել այն բանից հետո, երբ նրանք փոձել են վերջինիս հետ կապ հաստատել: Նրան այնուհետեւ ձերբակալել են:

Զմրուխտյանի տանն անցկացված խուզարկման արդյունքում հայտնաբերվել են վերոնշյալ գողացված հրացանները: Ավտոմեքենայում նաեւ հայտնաբերվել են կողոպուտի ժամանակ օգտագործվող գործիքներ եւ մետաֆետամին:

Ի լրումն, ոստիկանությունը հայտնաբերել է, որ մեքենան եղել է գողացված: Լոս Անջելեսի շրջանի տարածքային դատախազությունը մի շարք մեղադրանքներ է առաջադրել Զմրուխտյանին կողոպուտի, կողոպուտի կատարման փորձի, ավտոմեքենայի գողության եւ որպես նախկին մեղադրյալ զենքի տիրապետելու հոդվածներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ