News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Լոս Անջելեսում տուժած հայը որոշել է հրապարակել սեփական խանութը կողոպտելու տեսանյութը, որպեսզի օգնի հանցագործներին գտնելու գործին։ Ոսկերչական խանութի սեփականատեր Իշխան Պողոսյանը դժգոհ է մնացել քննությունից եւ որոշել է հրապարակել անվտանգության տեսախիկցների տեսագրությունը, հաղորդում է «Los Angeles Times»-ը։

Նրա խոսքով, գողության հարցաքննությունը շարունակվում է արդեն մեկ ամիս եւ մինչ օրս ոչ մի արդյունք չկա։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է անհայտ անձը պատի անցքով մուտք գործում խանութ։ Խողոսյանը հայտարարել է, որ գողացել են ավելի քան 80 հազար դոլարի զարդեղեն։ Նրա խոսքով, ազդանշանային համակարգը շատ ուշ է աշխատել։

Շերիֆի աշխատակազմում, որտեղ ընթանում է հետաքննությունը, տեղյակ չէին, որ տուժածը մտադիր է հրապարակել գողության տեսանյութը, քանի որ հետաքննությունը դեռ շարունակվում է եւ իրենք փորձել են գտնել հանցագործին այլ մեթոդներ կիրառելով։

Շերիֆի աշխատակազմում կարծում են, որ տեսանյութը հրապարակելուց հետո ավելի դժվար կլինի հանցագործին գտնելը, քանի որ նա արագ կազատվի գողացված զարդեղենից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ