News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանում սկսվել են նախագահական արտահերթ ընտրությունները, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Երկրի ԿԸՀ-ի տվյալներով, ընտրողների թիվը 21,4 մլն է։

Առաջադրվել է երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Շավքաթ Միրզիեւը։ Մյուս թեկնածուներն են խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Սարվար Օտամուրադովը, նաեւ Խատամժոն Կետմոնովը եւ Նարիմոն Ումարովը։

Ընտրությունները կայացած համարելու համար անհրաժեշտ է ընտրողների ավելի քան 33 տոկոսի մասնակցությունը։

Հiշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է 79 տարեկանում, կաթվածից։ Նա երկիրը ղեկավարում էր 1989 թվականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ