Չինաստանում ածխահանքում տեղի ունեցած պայթյունից 32 մարդ է մահացել, հաղորդում է «Սինհուան»։
Պայթյունը տեղի է ունեցել Ներքին Մոնղոլիայի տարածաշրջանի Չիֆեն քաղաքում։ 149 հանքափորների հաջողվել է դուրս գալ երկրի մակերեւույթ։
Չինաստանի իշխանությունների կարծիքով, պայթյունի պատճառը գազի այրումն է եղել։