News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրեցի 22-ամյա Արթուր Տոնապատյանի ականջը կտրելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Հարությունյանը համաձայն է առաջին ատյանի կայացրած որոշման հետ եւ հրաժարվել է վերաքննիչ բողոք ներկայացնել:

«Ընտանիքը նման որոշում կայացրեց, բացի դրանից, եթե վարքագիծը նորմալ լինի, 1/3-ով ազատ կարձակվի, այդ պատճառով որոշեցին չբողոքարկել, որ վճիռը մտնի ուժի մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալի պաշտպան Հայկ Հարությունյանը:

Նշենք, որ տուժածի բուժման ամբողջ ծախսը հոգացել է մեղադրյալի ընտանիքը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Հարությունյանը 2016թ. փետրվարի 16-ին առավոտյան Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում չգործող «Թաք ծառ» ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում Արթուր Տոնապետյանի կողմից իր քրոջ`Եպրաքսյա Հարությունյանի բջջային հեռախոսահամարին զանգեր կատարելու աննշան պատճառով վիճաբանել է Արթուր Տոնապետյանի հետ: Վիճաբանության ժամանակ Արմեն Հարությունյանը, հաշվի չառնելով Արթուր Տոնապետյանի՝ իրենից բազմաթիվ անգամ ներողություն խնդրելու հանգամանքը, նրան ծնկի է բերել եւ գրպանից հանելով դանակ՝ այն շեղբի մասով մոտեցրել է Արթուր Տոնապետյանի կզակին, դանակով կտրել է Արթուր Տոնապետյանի աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման եւ պարանոցի կտրած վերքի ձեւով առողջության տեւական քայքայումով միջին ծանրության վնաս:

Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերով: Նա կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ