News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները Հյուսիսային Կորեայում հայտնաբերել են Պեկտուսան հրաբխի ժայթքման հետքերը, գրում է Science Advances ամսագիրը։

Այս լեռը կորեացիների համար սրբազան է համարվում։ Ավանդության համաձայն, լեռից իջել է առաջին կորեական պետության հիմնադրի հայրը՝ Հվանունը։ Կիմ Չեն Իրի պաշտոնական կենսագրության համաձայն նա ծնվել է հենց այդ լեռան մոտ գտնվող Երկնային լճի ափից ոչ հեռու։

2013 թվականին Հյուսիսային Կորեայի իշխանությունները անսպասելիորեն թույլ են տվել ամերիկացի երկրաբանների խմբի մուտքը երկիր։ Նրանք ԿԺԴՀ-ից իրենց գործընկերների հետ հետազոտել են հրաբուխը եւ նրա շրջապատը։ Հավաքված պեմզայի եւ այլ հրաբխային ապարներում հայտնաբերվել են հազար տարի առաջ տեղի ունեցած ժայթքման ժամանակից մնացած հրաբխային գազերով պղպջակներ։

Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել 946 թվականին եւ հանգեցրել մոտ 45 մլն տոննա գազերի մթնոլորտ արտահոսքի։

Նոր հաշվարկներով, գազի քանակը մոտ 20 անգամ մեծ է եղել։ Հիմա գիտնականները ցանկանում են պարզել, թե ինչու է գազի արտանետումը քիչ եղել, որտեղ է անհետացել մնացածը եւ ինչու դրանք չեն հանգեցրել ուժեղ կլիմայական փոփոխությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ