News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ից այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 11.03-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով հաղորդեց, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ:

Ժամը 10.07-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության՝ Լարսի անցակետում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, ով տեղեկացրեց որ Կազբեկի շրջանում կան 20 մարդատար եւ 65 բեռնատար ավտոմեքենաներ:

Ժամը 10.11-ին կապ է հաստատվել Հվ. Օսիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել են 397 տրանսպորտային միջոց (883 քաղաքացի), այդ թվում՝ 139 մարդատար ավտոմեքենա, 33 միկրոավտոբուս, 2 ավտոբուս, 223 բեռնատար:

Անցակետի մոտակայքում տեղադրված են եւ գործում են երկու ժամանակավոր կացարաններ եւ 1 կունգ տիպի ավտոմեքենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ