News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան ռոհանին հայտարարել է ԱՄՆ-ի դեմ հնարավոր պատասխան պատժամիջոցների մասին, եթե Բարաք Օբաման ստորագրի Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին օրենքը։

Նա հայտարարել է, որ Իրանը ձգտում է կատարել միջուկային ծրագրի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Մենք ձգտում ենք կատարել գործարքի պայմանները, բայց այդ պայմանավորվածությունները խախտելու դեպքում մենք անհապաղ կգործենք»,-հայտարարել է Ռոհանին։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի վերականգնի Իրանի նկատմամբ այն պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների ժամանակ։ Եթե Օբաման ստորագրի օրենքը, ԱՄՆ պետքարուղար Ջոն Քերրին կօգտվի այդ բոլոր պատժամիջոցները չեղարկելու իրավունքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ