News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարող էր ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա, գրում է Los Angeles Times-ը՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի 7 անդամների նամակը։ Սենատորները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից խնդրել են լրացուցիչ տեղեկություններ հրապարակել Ռուսաստանի կառավարության գործունեության վերաբերյալ։

Նկատենք, որ նամակի հեղինակների թվում միայն Հիլարի Քլինթոնի կողմնակիցներն են, գրում է թերթը։

«Շատերին կարող է թվալ, թե դեմոկրատները փորձում են վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները, բայց սա նեղ կուսակցական հարց չէ։ Եթե Ռուսաստանի կառավարությունն իսկապես փորձել է ազդել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների վրա՝ տարածելով կեղծ տեղեկություններ Քլինթոնի մասին, ամերիկացիները պետք է դա ընդունեն զայրույթով՝ անկախ նրանից, թե ով է հղթել ընտրություններում նոյեմբերի 8-ին։

Հոկտեմբերին Ներքին անվտանգության դեպորտամենտի տնօրենը հայտարարել է, որ վստահ է Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների մասով։

Այդուհանդերձ, բոլորը չէ, որ հավատում են այդ տեղեկություններին։ Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիմարություն է կաչել խոսակցությունները, թե Կրեմլը աջակցում է Թրամփին։

ԱՄՆ կառավարությունը պետք է պարզի տեղի ունեցողը։ Եթե Ռուսաստանը ներգրավված է եղել ամերիկյան ընտրություններում, աշխարհը պետք է իմանա այդ մասին։ Եթե ոչ, ապա հետախուզության ղեկավարները անպատասխանատու են վարվել՝ տարածելով նման տեղեկություններ»,-գրում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ