Կանադայում 25 աշակերտների տեղափոխող ավտոբուս է շրջվել, հաղորդում է կանադական CBC հեռուստաալիքը։
Ավտոբուսը շրջվել է Վինիփեգ քաղաքից 200 կմ հեռավորության վրա։ Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն կա 14 վիրավոր։
Մեկ մեծահասակի եւ մեկ երեխայի ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Նրանց կյանքին եւս վտանգ չի սպառնում։