News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ես եկել եմ հրաժեշտ տալու իմ երկրորդ հորը։ Այս մասին կուբացի լրագրողների հետ զրույցում նշել է Դիեգո Մարադոնան՝ Հավանայում, հաղորդում է արգենտինական El Grafico պարբերականը։

«Նա մեծություն էր, այստեղ կասկած չկա։ Նա հրաշալի ժառանգություն է թողել, որին մենք չպետք է դավաճանենք։ Ով մտածում է, որ նրա մահը թուլացրել է Կուբան, սխալվում է։ Նրա հիշատակը կենդանի է մեր մեջ, մեր սրտերում, րոնք բաբախում են նրա համար»,-հայտարարել է Մարադոնան։

Հավանայից Մարադոնան մեկնել է Սանտյագո դե Կուբա՝ մասնակցելու կոմանդանտեի թաղմանը։ Մարադոնան, որին Կաստրոն համարում էր իր որդին, Կուբայում եղել է երկու անգամ՝ 2000 եւ 2005 թվականներին՝ թմրանյութերից կախվածությունը բուժելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ