News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամուսնու ենթադրյալ սիրուհուն առեւանգելու եւ նրանից շորթում կատարելու մեջ մեղադրվող վանաձորցի կինը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման եւ տուգանվեց 500 հազար դրամով: Դատարանը, սակայն, որոշում է կայացրել պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով փորձաշրջան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Քրիստինեն Քնարիկին կասկածել է ամուսնու հետ սիրային կապ ունենալու մեջ: Ապրիլի 25-ին Քրիստինեն խաբեությամբ Քնարիկին նստեցրել է իր մեքենան, առեւանգել եւ տարել Վանաձորի ծայրամաս: Ճանապարհին Քրիստինեն վիրավորել եւ սպառնացել է, որ «գլուխն ուտելու» է, տուն չի հասնելու: Այնուհետեւ Քրիստինեն ապտակել է Քնարիկին եւ պահանջել 100 հազար դրամ՝ ասելով, թե իբր իր ամուսնուն, իսկ վերջինիս միջոցով նաև իրեն սեռավարակով վարակել: Գիտակցելով որ Քնարիկն այդքան գումար չունի, Քրիստինեն իջեցրել է պահանջվող գումարի չափը՝ մինչեւ 30 հազար դրամ: Քնարիկը գտել է գումարը, այն տվել Քրիստինեին, որից հետո միայն թույլ է տվել իջնել մեքենայից:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Քրիստինեին եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման, սակայն որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել: Քրիստինեն պարտավորվել է նաեւ 500 հազար դրամ տուգանք վճարել:

Քրիստինեն, համաձայն չլինելով դատավճռի հետ, վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով արդարացնել իրեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ