16 հազար Ձմեռ Պապեր ժամանել են Թուրինի մանկական հիվանդանոց: Այս մասին գրում է իտալական La Stampa-ն:
Ըստ La Repubblica-ի՝ քաղաքի Ռեգինա Մարգարիտա մանկական հիվանդանոց Ձմեռ Պապերի այցերը բարի ավանդույթ են դարձել: Այս տարի նրանք երեխաներին նվերներ կհասցնեն նաեւ հեծանիվներով, իսկ հիվանդանոցի ճանապարհին հեծանվարշավ կկազմակերպեն՝ 3, 10 եւ 21 կմ-անոց մրցարշավով:
Ակցիան նախաձեռնող Forma Onlus բարեգործական կազմակերպությունն արդեն ցանկացողներին Ձմեռ Պապի ավելի քան 9 հազար կոստյում եւ մորուք է վաճառել: Վաճառքից ստացված միջոցները փոխանցվում են հիվանդանոցին: