News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանում նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունը գրեթե 88% է կազմել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԸՀ-ի տվյալները:

Ընտրատեղամասերը բաց են եղել առավոտյան 6-ից մինչեւ երեկոյան 8-ը: Ընտրությունները կայացած ճանաչելու համար մասնակցության շեմ է սահմանվել 33%-ը:

Նախագահի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում՝ վարչապետ Շավքատ Միրզիեւը, ինչպես նաեւ Հոմանժոն Կետմոնովը, Սարվար Օթամուրատովը եւ Նարիմոն Ումարովը:

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը վախճանվեց 2016 թվականի սեպտեմբերի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ